Նիդեռլանդներում երաժշտական փառատոնի այցելուներին վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է

14:50 • 18.06.18

Նիդեռլանդական Լիմբուրգ շրջանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավում անցկացվող PinkPop փառատոնի այցելուներին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդին ձերբակալելու մասին: Այդ մասին ասված է թագավորության ոստիկանության կայքում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Ոստիկանությունը հայտնաբերել է սպիտակ ֆուրգոնը, որը ներգրավված է միջադեպում… Կասկածյալը ձերբակալվել է»,- ասվում է հայտարարությունում:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Նիդեռլանդներում ավտոբուսը վրաերթի է ենթարկել երկրի հարավում անցկացվող երաժշտական փառատոնի հանդիսատեսին: Մեկ մարդ զոհվել է, երեքը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:


Վերջին տվյալներով՝ վիրավորներից մեկը հիվանդանոցում է՝ ծայրահեղ ծանր վիճակում:


Միջադեպը տեղի է ունեցել լույս երկուշաբթի, Pink Pop հայտնի փառատոնի անցկացման վայրի մոտակայքում: Միջադեպից հետո ավտոբուսը հեռացել էր դեպքի վայրից։