ՌԴ-ում առաջարկել են մաքսատուրք սահմանել արտասահմանյան խանութներից արված բոլոր առցանց գնումների համար

09:52 • 18.06.18

ՌԴ դաշնային մաքսային ծառայությունը Ֆինանսների նախարարությանն առաջարկել է մաքսատուրք սահմանել արտասահմանյան խանութներից արված բոլոր առցանց գնումների համար: Այդ մասին հայտնում է «Ведомости»-ն՝ վկայակոչելով երկու դաշնային պաշտոնյայի:

Դաշնային մաքսային ծառայության ներկայացուցիչը հաստատել է, որ Ֆինանսների նախարարություն համալիր առաջարկ է ուղարկվել անդրսահմանային առցանց առևտրի կատարելագործման վերաբերյալ: Նշվում է, որ մաքսատուրքերի սահմանումը բյուջե կբերի տարեկան մինչև 25 միլիարդ ռուբլի:

Այժմ մաքսատուրքեր չեն գործում ծանրոցների համար, որոնց ընդհանուր արժեքը չի գերազանցում ամսական 1.000 եվրոն, իսկ ընդհանուր քաշը՝ 31 կիլոգրամը: