Ճապոնիայում 4 մարդու կյանք խլած երկրաշարժից հետո մոտ 30 հետցնցում է գրանցվել (լուսանկարներ)
Ճապոնական Օսակա պրեֆեկտուրայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո մեկ օրում 26 հետցնցում է գրանցվել, հայտնում է ria.ru-ն՝ երկրի գլխավոր օդերևութաբանական ծառայությանը հղումով:
Հատկանշական է, որ հետցնցումներից մի քանիսը 7 բալանոց սանդղակով ունեցել են 4 բալ ուժգնություն: Մասնագետները չեն բացառել, որ ուժեղ հետցնցումներն այս շրջանում կարող են զգացվել դեռևս մեկ շաբաթ:
Հիշեցնենք, որ Ճապոնիայի արևմտյան Օսակա պրեֆեկտուրայում տեղի ունեցած 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Վերջին տվյալների համաձայն՝ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել 358 մարդ: Ավելի վաղ հաղորդվում էր ավելի քան 200 տուժածի մասին:
Ստորգետնյա ուժեղ ցնցումները զգացվել են ոչ միայն Օսակայում, այլ նաև հարևան պրեֆեկտուրաներում: Երկրաշարժի հետևանքով փլուզվել են շինություններ, ճանապարհներին առաջացրել են խոռոչներ, ինչպես նաև քաղաքի մետրոյում հրդեհ է բռնկվել:













