Կիմ Չեն Ընը ժամանել է Պեկին

09:57 • 19.06.18

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ժամանել է Պեկին: Նրան տեղափոխող կառավարական օդանավն արդեն վայրէջք է կատարել Չինաստանի մայրաքաղաքի օդանավակայանում, հայտնում է news.rambler.ru-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ հյուսիսկորեացի առաջնորդը ժամանել է Իլ 76 ինքնաթիռով, որով օրեր առաջ ժամանել էր Սինգապուր՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը:

Հայտնի է, որ Կիմ Չեն Ընը Պեկին է ժամանել Չինաստանի ղեկավար Սի Ձինփինի հետ քննարկելու Թրամփի հետ ունեցած հանդիպման արդյունքները, ինչպես նաև բանակցությունների հետագա ընթացքը: