Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռն օդում վտանգավոր հեռավորության վրա է գտնվել մեկ այլ ինքնաթիռից. РЕН ТВ

13:54 • 21.06.18

ՌԴ Ռոստովի մարզում երկու ինքնաթիռ օդում մոտեցել են իրար՝ գտնվելով վտանգավոր հեռավորության վրա:

Ինչպես հայտնի է դարձել РЕН ТВ-ին, ինքնաթիռներից մեկը Մոսկվայից ուևորվում էր Երևան, երկրորդը Ստավրոպոլից թռչում էր Մոսկվա:

Հաղորդվում է, որ ինքնաթիռներից մեկում RA ռեժիմում միացել է օդում ինքնաթիռների բախման մասին նախազգուշացնող TCAS համակարգը, ինչի պատճառով օդաչուն որոշում է կայացրել նվազեցնել բարձրությունը 325 մետրով: