«Աստված նրանց դատավոր». հորը դաժանորեն սպանած Խաչատուրյան քույրերի եղբայրը հարցազրույց է տվել «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին

10:50 • 02.08.18

Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներն ակտիվ լուսաբանում են Մոսկվայում Խաչատուրյան քույրերի կողմից իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության դեպքը:

Սպանվածի որդին՝ Արսեն Խաչատուրյանը, հոր հուղարկավորությունից հետո համաձայնել է հարցազրույց տալ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին:

Երիտասարդի պնդմամբ՝ լրատվամիջոցներն իր հորը խիստ խեղաթյուրված կերպարով են ներկայացնում՝ նրան պիտակավորելով որպես «թմրամոլ», «հանցագործ», դուստրերի կյանքը դժոխքի վերածած «բռնապետ»:

«Անձամբ ես չեմ հասկանում, թե որտեղից են այդ տեղեկությունը վերցնում: Նա զբաղվում էր բարեգործությամբ, ուխտի էր գնում տարբեր սրբավայրեր»,- նշել է Արսեն Խաչատուրյանը:

 

Местные уверены, что Михаил приторговывал наркотой, да и сам был большим любителем дури.

Լրագրողի այն նկատառմանը, որ իր հայրը պաշտոնապես որևէ տեղ չի աշխատել, սակայն ֆինանսապես ապահովված է եղել, տղան նշել է, որ «հայրը շրջապատված էր իրեն կարեկցող մարդկանցով, որոնք գիտեին՝ ինչով է նա զբաղվում ու օգնում էին նրան»:

 

Картинки по запросу сестер Хачатурян

Ինչ վերաբերում է քույրերի նկատմամբ ստորացումներին, ապա երիտասարդը պնդել է, որ այդ ամենը սուտ է:

 

По версии следствия, девушки действовали сообща: 17-летняя Мария (на фото в центре) наносила удары ножом. Старшая Кристина (слева) распылила в лицо жертвы газовый баллончик, а 18-летняя Ангелина наносила удары молотком по голове.

«Ես հազարերորդ անգամ եմ կրկնում՝ դա սուտ է: Բացեք «Օդնոկլասնիկի» սոցկայքում նրա անձնական էջն ու կհասկանաք, թե նա ինչ տեսակ մարդ էր»,- բացատրել է Խաչատուրյանը:

 

В соцсетях - светлая, парадная сторона Хачатуряна.

Երիտասարդը չի կարողացել ասել, թե որն է եղել քույրերի կողմից հոր դաժան սպանության դրդապատճառը:

 

Картинки по запросу сестер Хачатурян

«Բայց սպանությունը կանխամտածված էր: Ես նրանց տեսել էի այդ մղձավանջից 2 օր առաջ, ու որևէ տարօրինակ բան չնկատեցի: Ես չեմ հերքում, որ հայրս խիստ էր ու երբեմն դաժան: Բայց մի՞թե դրա համար կարելի է սպանել: Եթե նա պատժում էր, ապա միայն դաստիարակչական նպատակներով: Քույրերս պետք է իրենց արածի համար պատասխան տան: Նրանք դա կանեն դատարանի առաջ: Աստված նրանց դատավոր»,-եզրափակել է տղան:

 

Картинки по запросу сестры хачатурян

 

Սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ Մոսկվայում: Տասնյոթ, 18, 19 տարեկան հարազատ քույրերը, այլևս չդիմանալով հոր՝ իրենց նկատմամբ դաժան ու կոպիտ վերաբերմունքին, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան: Ձերբակալությունից հետո քույրերը խոստովանել են, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց, ստորացրել ու սեռական բնույթի գործողությունների դրդել:

 

Отец даже установил над дверью квартиры камеру, чтобы отслеживать не только гостей, но и каждый шаг своих дочек Фото: СОЦСЕТИ

 

Մոսկվայի Օստանկինյան դատարանը որոշել է խստացնել Խաչատուրյան քույրերի դեմ մեղադրանքը: Նախկինում քույրերին սպառնում էր մինչև 15 տարվա ազատազրկում՝ «Սպանություն՝ առանց ծանրացուցիչ հանգամանքների» հոդվածով, մինչդեռ հավելյալ նյութերի քննության արդյունքում մեղադրանքը խստացվել է, և այժմ նրանց սպառնում է մինչև ցմահ ազատազրկում: Սակայն քույրերից կրտսերն անչափահաս լինելու պատճառով չի կարող ազատազրկվել 10 տարուց ավելի ժամկետով:

 

Картинки по запросу сестер Хачатурян

 

Քույրերը հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց մեղքը՝ մանրամասնելով, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց: Աղջիկները պատմել են, որ հայրն իրենց թույլ չէր տալիս ուսումը շարունակել: Նրանց խոսքով՝ հայրը տանն իսկական զինանոց ուներ ու անընդհատ սպառնում էր իրենց: Աղջիկների պնդմամբ՝ հայրն ուզում էր, որ իրենք անընդհատ իր կողքին լինեին ու իրենց փաստացի օգտագործում էր տնային ստրուկների պես:

 

Картинки по запросу сестер Хачатурян

Հարևաններն ու աղջիկների ընկերները պատմել են, որ հայրն իրեն պահում էր իսկական բռնապետի պես, հաճախ էր ցասման նոպաներ ունենում: Հատկանշական է, որ բոլոր հարցվածները քույրերի մասին միայն դրական բաներ են պատմել՝ նրանց բնութագրելով որպես համեստ, բարեհամբույր և հաշտ քույրեր: Աղջիկներից մեկի ծանոթի պատմելով՝ քույրերը երբեք միայնակ տնից դուրս չէին գալիս: Հայրը նրանց կարող էր ծեծել ամենաչնչին բանի համար:  

 

Картинки по запросу сестер Хачатурян

 

Հարևանների պատմելով՝ ագրեսիվ Խաչատուրյանից բոլորը վախենում էին, ուստի՝ ոչ ոք չէր ցանկանում նրա հետ գործ ունենալ՝ չնայած, որ նրա բնակարանից լսվող բղավոցների ու ծեծուջարդի ձայները հասնում էին բոլոր հարևաններին:

 

Картинки по запросу В Москве три сестры Хачатурян зарезали отца