Կիանու Ռիվզը պատահաբար հայտնվել է իր երկրպագուի հարսանիքին ու լուսանկարվել նորապսակների հետ (լուսանկար)

12:50 • 06.09.18

Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը պատահաբար հայտնվել է ամերիկացի զույգի հարսանիքին ու լուսանկարվել նորապսակների հետ: Համապատասխան լուսանկարները հրապարակվել են տարբեր սոցցանցերում:

Ինչպես նշում է abc7news.com-ը, դերասանը հաճույքով շփվել է զույգի հետ ու շնորհավորել նրանց ամուսնության կապակցությամբ:

Աղբյուրը մանրամասնում է, որ Ջարոդ Կամարան և Լեսլի Ուոքերը հարսանիք են արել ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կրուզ քաղաքի հյուրանոցներից մեկում: Արարողությանը ներկա են եղել զույգի բարեկամներն ու ընկերները:

Նշվում է, որ փեսացուի մայրը նկատել է Ռիվզին հյուրանոցի բարում: նա մոտեցել է աստղին ու բացատրել, որ իր որդին նրա երկրպագուն է, այնուհետև հրավիրել Ռիվզին հարսանիքի՝ չակնկալելով, որ վերջինս կհամաձայնի:

Դերասանը համաձայնել է կարճ ժանանակով մասնակցել արարողությանը: Նա մտել է դահլիճ՝ զարմացնելով նորապսակներին ու նրանց հյուրերին:

«Մենք չէինք հավատում մեր աչքերին: Սկզբում նույնիսկ չհավատացինք, որ նա իսկական է: Կյանքում նա նույնքան զիլ ու միաժամանակ հանգիստ է», - կիսվել են նորապսակներն իրենց տպավորություններով:

Կիանու Ռիվզը շնորհավորել է զույգին ու լուսանկարվել նրանց հետ, ինչի շնորհիվ նորապսակները հայտնիություն են ձեռք բերել համացանցում:

 

 

 

Կիանու Ռիվզը պատահաբար հայտնվել է իր երկրպագուի հարսանիքին ու լուսանկարվել նորապսակների հետ (լուսանկար)