Գրիգորի Լեպսը ցուցադրել է մոտ 25 մլն դոլար արժողությամբ սրբապատկերների հավաքածուն (լուսանկարներ)

17:31 • 06.09.18

Ռուսական շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչ Գրիգորի Լեպսը պատմել է սրբապատկերների թանկարժեք հավաքածուի մասին՝ ընդգծելով, որ այն գնահատվել է 20-25 մլն դոլար, գրում է woman.ru-ն՝ մանրամասնելով, որ երգիչը հավաքածուն ցուցադրության է հանել Մոսկվայի Պետական պատմական թանգարանում:

Լեպսի խոսքով՝ ինքն այս հավաքածուն հավաքել է ավելի քան 20 տարի՝ դրանում ներառելով հարյուրավոր նմուշներ:

Աղբյուրը նկատում է, որ երգիչը մեծ հաճույքով է պատմել սրբապատկերների մասին՝ ընդգծելով նմուշների նկատմամբ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքը:

Հայտնի է, որ Լեպսը հավաքածուն պահում է առանձնատանը, որտեղ պարբերաբար մասնագետներ են գալիս ու առաջացած առաջին իսկ թերությունը տեսնելով՝ վերացնում այն:

Երգիչը հավելել է, որ չի վախենում հավանական գողությունից, քանի որ բոլոր նմուշները հաշվառված են, ու դրանք հնարավոր չէ երկրից դուրս հանել:

Հատկանշական է, որ Լեպսի հավաքածուն խոշորագույններից է ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում:

 

Գրիգորի Լեպսը ցուցադրել է մոտ 25 մլն դոլար արժողությամբ սրբապատկերների հավաքածուն (լուսանկարներ)