Սերժ Թանկյանն «աշխատանքային» լուսանկար է հրապարակել՝ ակնարկելով նոր երգերի ստեղծման մասին
Ամերիկահայ հայտնի երաժիշտ, System of a Down ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանն իր ինստագրամյան էջում ձայնագրման ստուդիայում աշխատանքային գործընթացի ժամանակ արված լուսանկար է հրապարակել՝ ակնարկելով նոր երգերի ստեղծման մասին:
«Իրար եմ խառնում որոշ ռոք երգեր, որպեսզի ապագայում թողարկեմ»,- գրել է երաժիշտը:
Թանկյանը SOAD-ից բացի զբաղվում է նաև տարբեր ֆիլմերի համար սաունդթրեքեր գրելով: Նա ստեղծագործել է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի՝ Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» և Թերի Ջորջի «Խոստում» կինոնկարների համար:











