Փոլ Մաքքարթնին  հինգ տարվա ընդմիջումից հետո նոր ալբոմ է թողարկել

06:44 • 08.09.18

Բրիտանացի հայտնի երաժիշտ, լեգենդար The Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին  հինգ տարվա ընդմիջումից հետո նոր սոլո ալբոմ է թողարկել, որը կոչվում է` «Egypt Station»: Այս մասին ասվում է երաժշտի պաշտոնական կայքում:

«Փոլի նոր ալբոմն արդեն թողարկվել է և ներառում է «I Don't Know», «Come On To Me» և «Fuh You» սինգլները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ «Փոլի նոր ալբոմը պատրաստ է ճանապարհ ընկնել», ինչը կապված է ալբոմի անվանման հետ (Եգիպտական կայարան- Терт.am):

Ավելի վաղ երաժիշտը խոստովանել է, որ իրեն դուր է գալիս «Egypt Station» անվանումը, քանի որ այն արտացոլում է ձայնասկավառակի ուղղվածությունը, որում երգերը հաջորդում են միմյանց, ինչպես կայարանները ճանապարհորդի ճանապարհին:

Մաքքարթնիի նոր՝ 17-րդ ձայնասկավառակը ձայնագրվել է ամերիկյան Capitol Records ձայնագրման ստուդիայում և ներառում է 14 երգ, իսկ ալբոմի շապիկի համար օգտագործվել է երաժշտի հեղինակած նկարը:

Картинки по запросу paul mccartney egypt station

Փոլ Մաքքարթնին  հինգ տարվա ընդմիջումից հետո նոր ալբոմ է թողարկել