Բեռլինում կանցկացվի հանրահայտ «լույսի փառատոնը»

20:29 • 10.09.18

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում Բեռլինում կանցկացվի լույսի փառատոնը:

Ինչպես հայտնում է Euromag-ը, բեռլինյան հայտնի փառատոնի մասնակից են դառնում գերմանական մայրաքաղաքի ավելի քան 70 համաշխարհային ճանաչում ունեցող պատմական և ճարտարապետական հուշարձաններ՝ Բրանդենբուրգյան դարպասներից մինչև Բեռլինի տաճարը:

Փառատոնի ժամանակ քաղաքը հայտնվում է յուրահատուկ լուսային աշխարհում. միլիոնավոր լույսեր զարդարում են կառույցներն ու փողոցները:

Նկարիչներն իրական լուսային ներկայացումներ են կազմակերպում՝ շենքերի պատերին պրոյեկցիոն տեսարաններ պատկերելով:

Փառատոնի շրջանակներում նաև մրցավազք և այլ միջոցառումներ են կազմակերպվում:

 

Բեռլինում կանցկացվի հանրահայտ «լույսի փառատոնը»