Ջոն Լեջենդը դարձել է «Էմմի», «Գրեմմի», «Օսկար» և «Թոնի» մրցանակների արժանացած առաջին սևամորթ տղամարդը

13:02 • 11.09.18

Հայտնի երաժիշտ Ջոն Լեջենդը դարձել է պատմության մեջ առաջին սևամորթ տղամարդը, որն արժանացել է «Էմմի», «Գրեմմի», «Օսկար» և «Թոնի» հեղինակավոր մրցանակներին, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ Լեջենդն «Էմմի» մրցանակի է արժանացել սեպտեմբերի 9-ին:

Աղբյուրը մանրամասնում է, որ երաժիշտը պարգևատրվել է «Էմմի»-ի հատուկ մրցանակով՝ Jesus Christ Superstar Live in Concert հեռուստամյուզիքլում գլխավոր դերակատարման համար:

Յուրատեսակ ռեկորդ սահմանելու կապակցությամբ Լեջենդին առաջինը շնորհավորել է կինը՝ մոդել Քրիսի Թեյգենը:

«Իմ անհավանական տղամարդը: Ինչպիսի սյուրռեալ կյանք»,- Instagram-ում գրել է Թեյգենը:

Նա նաև ցույց է տվել, որ ամուսնու նոր արձանիկը տեղադրվել է նախկինում ստացած 10 «Գրեմմի»-ների շարքում:

Ինքը՝ Լեջենդը, խոստովանել է, որ նախկինում երբևէ չէր էլ երազել նման նվաճում ունենալ ու համալրել հեղինակավոր մրցանակների արժանացած հայտնիների շարքը:


Լեջենդը 2015թ. արժանացել է «Օսկար», 2017թ.՝ «Թոնի» մրցանակներին:

Ջոն Լեջենդը դարձել է «Էմմի», «Գրեմմի», «Օսկար» և «Թոնի» մրցանակների արժանացած առաջին սևամորթ տղամարդը