Իրանում 2 մարդ է ձերբակալվել շեքսպիրյան բեմադրության պատճառով (տեսանյութ)

11:00 • 11.09.18

Իրանում ձերբակալվել են թատրոնի երկու աշխատակիցներ, որոնք բեմադրել են Ուիլյամ Շեքսպիրի ամենահայտնի պիեսներից մեկը՝ «Միջամառային գիշերվա երազ»-ը:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, խոսքը բեմադրության ռեժիսոր Մարիամ Քազեմիի ու թատրոնի մենեջեր Սաիդ Ասադիի մասին է:

Իրանի մշակույթի նախարարության ներկայացուցիչ Շահրամ Քարամիի խոսքով՝ մշակութային գործիչները ձերբակալվել են սեպտեմբերի 9-ին, երբ հեռուստացույցով ցուցադրվել է բեմադրության վերաբերյալ տեսանյութ:

Բրիտանական աղբյուրը մանրամասնում է, որ կարճ տեսահոլովակում կին և տղամարդ դերասանները պարում են, ինչն իսլամական պետությունում գործող խիստ օրենքների համաձայն արգելված է:

Հայտնի է, որ նախքան ձերբակալումը պիեսը 7 օր բեմադրվել է:

Ավելի ուշ մշակութային գործիչներն ազատ են արձակվել 24.000-ական դոլար գրավի դիմաց:

 

Իրանում 2 մարդ է ձերբակալվել շեքսպիրյան բեմադրության պատճառով (տեսանյութ)