Եվրոպայից մինչև Մերձավոր Արևելք. հայտնի հայերին նվիրված հուշարձաններ, որոնք կանգնեցված են աշխարհի տարբեր անկյուններում (լուսանկարներ)

14:52 • 11.09.18

Աշխարհի տարբեր անկյուններում կան բազմաթիվ հուշարձաններ ու քանդակներ՝ նվիրված անվանի հայորդիներին, որոնք զգալի ավանդ ունեն ոչ միայն Հայաստանի, այլև տարբեր երկրների պատմություններում: Եվրոպայից մինչև Մերձավոր Արևելք կանգնեցված հուշարձանները նաև բարեկամության ու հայ ժողովրդի, նրա մշակույթի նկատմամբ հարգանքի նշան են:

Rusarminfo.ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է 5 հուշարձան, որոնք կանգնեցվել են տարբեր քաղաքներում՝ ի պատիվ անվանի հայերի:

 


Գրիգոր Լուսավորչի արձանը (Վատիկան)


Սրբի մարմարե քանդակն ունի 5.7 մ բարձրություն ու կշռում է ավելի քան 26 տոննա: Քանդակի հեղինակը ֆրանսահայ քանդակագործ Խաչիկ Ղազանչյանն է: Այն  առաջին անգամ ներկայացվել է 2005թ.՝ Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի կողմից:

 

Image result for Памятник Григорию Просветителю (Ватикан)

 

Կոմիտասի արձանը (Փարիզ)


Վարդապետի արձանի բացումը տեղի է ունեցել 2003թ.՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից 2 տարի անց: Չորս մետրանոց բրոնզե արձանի հեղինակը Դավիթ Երևանցին է:

 

Image result for Памятник Комитасу (Париж)

 

Արամ Խաչատրյանի արձանը (Մոսկվա)

 

Տաղանդաշատ կոմպոզիտորի արձանի բացումը տեղի է ունեցել 2006թ.: Բրոնզե արձանը, որի հեղինակը Գեորգի Ֆրանգուլյանն ու Իգոր Վոսկրեսենսկին են, գտնվում է կոմպոզիտորի մոսկովյան բնակարանից ոչ հեռու:

 

Image result for Памятник Хачатуряну (Москва)

 

Նուբար փաշայի արձանը (Ալեքսանդրիա)

Եգիպտոսի առաջին վարչապետ, ծագումով հայ Նուբար փաշայի (Նուբար Մելիքյան) արձանը կանգնեցված է Ալեքսանդրիա քաղաքի Օպերայի ազգային թատրոնի կողքին: Հայտնի է, որ Նուբար փաշան 19-րդ դարի վերջին 3 անգամ ստանձնել է Եգիպտոսի վարչապետի պաշտոնը:

Image result for Памятник Нубару-паше (Александрия)

 

Զորավար Անդրանիկի հուշարձանը (Վառնա)

Բուլղարական Վառնա քաղաքի իշխանությունների ու տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ 2011թ. բացվել է զորավար Անդրանիկ Օզանյանի՝ Հայաստանի և Բուլղարիայի ազգային հերոսի հուշարձանը, որը, ի դեպ, տեղադրված է նրա անունով կնքված հրապարակում:

 

Image result for Памятник Андранику (Варна)

Եվրոպայից մինչև Մերձավոր Արևելք. հայտնի հայերին նվիրված հուշարձաններ, որոնք կանգնեցված են աշխարհի տարբեր անկյուններում (լուսանկարներ)