Ռուսաստանում «Տարվա երաժիշտ» է ճանաչվել ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխը (տեսանյութ)

17:23 • 11.09.18

Ռուսաստանում GQ Russia ամսագրի վարկածով «Տարվա երաժիշտ» է ճանաչվել ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխը, այս մասին 28-ամյա երաժիշտը հայտնել է Instagram-ի իր պաշտոնական էջում։

Երգիչը շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին՝ իրեն աջակցելու համար։ Հրապարակմանը կից Բարսկիխը ներկայացրել է տեսանյութ մրցանակաբաշխությունից։

Մաքս Բարսկիխը միակ ուկրաինացի արտիստը չէ, որ ներկա է գտնվել ռուսական մրցանակաբաշխությանը։ Դրան մասնակցել են նաև Անի Լորակը, Ալինա Աստրովսկայան և Ռեգինա Տոդորենկոն։

 

Ռուսաստանում «Տարվա երաժիշտ» է ճանաչվել ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխը (տեսանյութ)