Դևիդ Բոուիի առաջին ձայնագրությունն աճուրդում վաճառվել է գրեթե 40 հազար ֆունտ ստերլինգով
Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել աշխարհահռչակ ռոք երաժիշտ Դևիդ Բոուիի առաջին աուդիոձայնագրությունը, որը վաճառվել է ռեկորդային գնով: Գնորդը լոտի համար վճարել է 39 360 ֆունտ ստերլինգ, գրում է The Guardian-ը՝ Omega Auctions աճուրդի տանը հղումով:
Ի սկզբանե լոտի արժեքը գնահատվում էր 10 հազար ֆունտ ստերլինգ, սակայն այն աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել, ինչի հետևանքով արժեքը գինը քառապատկվել է:
Նշվում է, որ խոսքը I Never Dreamed երգի մասին է, որը ձայնագրվել է 1963 թվականին, երբ երաժիշտը 16 տարեկան էր և հանդես էր գալիս Konrads խմբի կազմում:
Հիշեցնենք, որ երաժիշտը մահացել է 2016 թվականի հունվարի 10-ին, ընտանիքի շրջապատում, քաղցկեղի դեմ 18 ամիս տևած պայքարից հետո:










