Լոս Անջելեսի դատախազությունը որոշել է բռնաբարության համար մեղադրանք չառաջադրել Backstreet Boys-ի անդամին

10:56 • 12.09.18

Լոս Անջելեսի դատախազությունը քննել է Backstreet Boys խմբի մասնակիցներից մեկի՝ Նիք Քարտերի գործը և հայտարարել, որ նրա նկատմամբ չի առաջադրի պաշտոնական մեղադրանք երգչուհի և դերասանուհի Մելիսա Շումանի բռնաբարության համար, հայտնում է Reuters-ը:

Ուսումնասիրելով գործի բոլոր հանգամանքները՝ գերատեսչությունը եկել է եզրակացության, որ չի կարողանա պաշտոնական մեղադրանքներ առաջադրել, քանի որ հանցագործության վաղեմության ժամկետը լրացել է դեռ 2013 թվականին՝ ենթադրյալ միջադեպից 10 տարի անց:

2017 թվականի նոյեմբերին ամերիկացի երգչուհի և դերասանուհի Մելիսա Շումանը Backstreet Boys խմբի նախկին անդամ Նիք Քարտերին մեղադրել է բռնաբարության համար: Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել 2002 թվականին, երբ նա 18 տարեկան էր:

Լոս Անջելեսի դատախազությունը որոշել է բռնաբարության համար մեղադրանք չառաջադրել Backstreet Boys-ի անդամին