Թալանել են երգիչ Վլադիմիր Կուզմինի տունը
ՌԴ Մոսկվայի մարզում անհայտ անձինք թալանել են երգիչ և երաժիշտ Վլադիմիր Կուզմինի տունը՝ այնտեղից դուրս բերելով 10 մլն ռուսական ռուբլի, գրում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններում աղբյուրի։
Գործակալության զրուցակիցը պատմել է ստացված ահազանգի մասին ու մանրամասնել, որ թալանի պահին երգիչը տանը չի գտնվել։
Հայտնի է, որ գողերը կարողացել են տուն մտնել՝ սպառնալով տան աշխատակցին, որն այդ պահին ներսում է եղել։ Հանցագործները նրան սպառնացել են ֆիզիկական հաշվեհարդարով ու կարողացել են ներս ճողոպրել։
Ավելի ուշ տեղեկատվությունը հաստատել է ՌԴ ներքին գործերի նախարարության մերձմոսկովյան վարչության մամուլի ծառայությունը։ Այստեղ, սակայն, ճշգրիտ տեղեկություն չեն հայտնել պատճառված վնասի հստակ չափի ու գումարի տիրոջ ազգանվան մասին։










