Փաստաբանն ասել է՝ ինչպես է արձագանքել Եվգենի Պետրոսյանը սիրուհուց երեխա ունենալու լուրին

12:15 • 12.09.18

Ռուսաստանաբնակ հայազգի հումորիստ Եվգենի Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինը պատմել է, թե ինչպես է երգիծաբանն արձագանքել լրատվամիջոցների տարածած տեղեկությանն առ այն, որ ինքն իբր սիրուհուց երեխա ունի:

Ժորինի պատմելով՝ ինքն ու Պետրոսյանը ծիծաղել են այդ ամենի վրա:

«Ուղղակի օդից վերցված պատմություն է, անհեթեթություն: Մեկ այլ բան է, երբ տեղեկությունը որևէ հիմք ունի, լրիվ այլ բան, երբ 100%-ով սուտ է: Եվգենի Վահանովիչը նույնիսկ ասաց, որ այն աստիճան անհեթեթություն է, որ անգամ չարժե մեկնաբանել»,-Ժորինի խոսքը մեջբերել է kp.ru-ն:

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու այն մեկնաբանելն ուղղակի ծիծաղելի է:

Ժորինը հավելել է, որ նմանօրինակ լուրերի տարածմամբ զբաղվում է Պետրոսյանի կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի կողմը:

Հիշեցնենք, որ հայտնի հումորիստներ Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնալուծության գործընթացի մեջ են:

Օրերս լրատվամիջոցները հայտնել էին, որ Պետրոսյանն ինչ-որ դերասանուհուց երեխա ունի, սակայն հրաժարվում է ընդունել նրան ու հոգալ փոքրիկի ծախսերը:

Փաստաբանն ասել է՝ ինչպես է արձագանքել Եվգենի Պետրոսյանը սիրուհուց երեխա ունենալու լուրին