Հայտնի են դարձել American Music Awards-ի հավակնորդները

03:37 • 13.09.18

Հայտնի են դարձել ամենամյա American Music Awards երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդները: Ինչպես գրում է Associated Press-ը, ամենից շատ անվանակարգերում են ներկայացվել կանադացի ռեփեր Դրեյքը և ռեփ երգչուհի Քարդի Բին. նրանք հավակնում են ութական մրցանակի:

Նշվում է, որ «տարվա լավագույն կատարող» տիտղոսի հավակնորդների շարքում են Դրեյքը, փոփ երաժիշտներ Թեյլոր Սվիֆթն ու Էդ Շիրանը, ռեփեր Post Malone-ը և Imagine Dragons ռոք խումբը:

Հայտնի է նաև, որ այս տարվա հունիսին սպանված ռեփեր XXXTentacion-ը հետմահու կարժանանա «տարվա լավագույն երիտասարդ կատարող» տիտղոսին:

Նշենք, որ American Music Awards մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին Լոս Անջելեսում:

Հայտնի են դարձել American Music Awards-ի հավակնորդները