Հրապարակվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ռեփերների վարկանշային ցանկը

13:57 • 13.09.18

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ռեփերների վարկանշային աղյուսակը: Այն գլխավորել է հիփ-հոփ կատարող Շոն Քարտերը, որն առավել հայտնի է որպես Ջեյ Զի:

Ամսագրի տվյալների համաձայն՝ վերջին 12 ամսվա ընթացքում երաժիշտը 76.5 մլն դոլար է վաստակել Everything Is Love ալբոմի շնորհիվ: Նշվում է, որ սա առաջին ստուդիական ձայնասկավառակն է, որը Ջեյ Զին ձայնագրել է իր կնոջ՝ Բեյոնսեի հետ: Բացի այդ, երաժիշտը գումարներ է վաստակել On The Run II հյուրախաղերի շնորհիվ:

Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Շոն Քոմբսը, որն ավելի վաղ հայտնի էր Դիդդի մականունով, իսկ 2017 թվականի նոյեմբերին փոխել է իր անունը և այժմ հայտնի է որպես Սեր (Love). երաժիշտը 64 մլն դոլար է վաստակել:

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ռեփերների վարկանիշի երրորդ տեղում հայտնվել է Քենդրիկ Լամարը՝ 58 մլն դոլար եկամուտով:

Վարկանիշի թոփ տասնյակում ներառվել են նաև ռեփերներ Դրեյքը (47 մլն դոլար), J. Cole-ը (35.5 մլն դոլար), Դոկտոր Դրեն (35 մլն դոլար), Nas-ը (35 մլն դոլար), Փիթբուլը (32 մլն դոլար), Future-ը (30 մլն դոլար) և Քանյե Ուեսթը (27.5 մլն դոլար):

Ընդհանուր առմամբ, վարկանիշում ներառվել է 20 հիփ-հոփ կատարող: Վերջին տեղը կիսել են Russ-ը, Meek Mill-ը և Swizz Beatz-ը՝ 15-ական մլն դոլար եկամուտով:

Հրապարակվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ռեփերների վարկանշային ցանկը