Մեգան Մարքլի երկրպագուները կասկածում են, որ նա հղի է (լուսանկարներ)

14:56 • 13.09.18

Վերջերս Սասեքսի դքսուհի, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կին Մեգան Մարքլը հայտնվել է համացանցի օգտատերերի ու երկրպագուների ուշադրության կենտրոնում:

Այժմ հանրությունը լուրջ կասկածներ ունի, որ Մեգանը հղի է. Daily Mail-ի հաղորդմամբ՝ այս ենթադրությունը պայմանավորված է նրանով, որ միջոցառումներից մեկի ժամանակ դքսուհին իր համար արտասովոր ոճի զգեստ է կրել:

Մեգանը և Հարին ներկայացել են սեպտեմբերի 6-ին Լոնդոնում անցկացված բարեգործական համերգին, որը նվիրված է եղել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հարյուրամյակին։ Միջոցառման հյուրերին ու համացանցի օգտատերերին զարմացրել է դքսուհու զգեստը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ Մեգանի զգեստի հեղինակը կանադաբնակ դիզայներ Ջեյսոն Վուն է, սակայն ականատեսների ուշադրությունը գրավել է դքսուհու որովայնի հատվածը և այն, որ զգեստը սովորականից ավելի ազատ ոճի է եղել:

Սովորաբար, Մեգանը կիպ զգեստներ է նախընտրում, իսկ այս անգամ հագուստը չի ընդգծել նրա կազմվածքը, ինչն էլ կասկածների պատճառ է դարձել:

Նշվում է, որ այս ենթադրությունները պաշտոնական հաստատում չունեն և նույնիսկ մեկնաբանում չեն ստացել, և հանրությանը մնում է սպասել նոր լուրերի:

 

 

 

Մեգան Մարքլի երկրպագուները կասկածում են, որ նա հղի է (լուսանկարներ)