Բրիջիթ Մակրոնը նկարահանվել է ֆրանսիական Vestiaires սերիալում (տեսանյութ)

17:03 • 13.09.18

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը նկարահանվել է ֆրանսիական Vestiaires սերիալում, նախագահի տիկնոջ մասնակցությամբ մասը եթեր կհեռարձակվի սեպտեմբերի 15-ին, գրում է «РИА Новости» գործակալությունը։

Vestiaires-ը կարճամետրաժ սերիալ է, որի գլխավոր հերոսներն են Ռոմի և Օրսոն անուններով լողորդները, որոնք թեև հաշմանդամություն ունեն՝ չեն կոտրվում ու չեն կորցնում հումորի զգացումը։

Նկարահանման հրապարակից Բրիջիթ Մակրոնի մասնակցությամբ ուշագրավ կադրերը ներկայացրել է France2 հեռուստաալիքի պաշտոնական կայքը։

«Մենք գիտեինք, որ նա մեր սերիալի երկրպագուն է․․․Եվ առաջարկեցինք նրան խաղալ մեզ հետ»,- պատմել է սերիալի դերասաններից Ադդա Աբդելլին։

Նկարահանումների համար առաջին տիկինն ընտրել է երկնագույն կոստյում, որում նա ավելի վաղ ներկայացել է հանրությանը․ հենց այս հագուստն է կրել Բրիջիթ Մակրոնն իր ամուսնու՝ նախագահ Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողության ժամանակ։

 



Բրիջիթ Մակրոնը նկարահանվել է ֆրանսիական Vestiaires սերիալում (տեսանյութ)