Ալեքսանդր Մակեդոնացու կորած զինվորների ժառանգները. Դրոկպա ցեղի վերջին ներկայացուցիչները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)

13:01 • 14.09.18

Դրոկպա էթնիկ խումբը բնակվում է Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգում՝ Ինդոս գետի ափերին: Daily Mail-ը ֆոտոշարքով անդրադարձել է իր ավանդույթներով ու սովորույթներով ապրող այս ցեղին:

Լուսանկարների հեղինակ Աման Չոտանին պատմել է, որ ցեղի ներկայացուցիչները հայտնի են նաև որպես Հիմալայների արիացիներ. նրանց լեզվով «դրոկպա» նշանակում է «սպիտակամաշկ», «արիացի»:

Ենթադրվում է, որ ցեղի մոտ 3 հազար ներկայացուցիչներն Ալեքսանդր Մակեդոնացու բանակի կորած զինվորների ժառանգներն են:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ազգությամբ հնդիկ Աման Չոտանին իր գրքի համար է արել իրենց ավանդական հագուստները կրող դրոկպաների դիմանկարները. The Last Avatar («Վերջին ավատարը») վերնագրով գրքի միջոցով նա պատրաստվում է պատմել Հնդկաստանի տարբեր ցեղերի ու նրանց մշակույթի մասին, մինչև նրանց անհետանալը:

Չոտանին նշել է, որ հագուստի ոճը դրոկպաների մշակույթի շատ կարևոր մաս է: Նրա աշխատանքներում կանայք ավանդական զգեստներ, գլխարկներ ու ծաղիկներով, փետուրներով, ծովախեցիներով պատրաստված ձեռագործ աքսեսուարներ են կրում:

«Ընդհանուր առմամբ, այս ջանքերն ուղղված են գրավիչ լինելուն և զուգընկերոջ ուշադրությունը գրավելուն», - մանրամասնել է լուսանկարիչը:

 

 

 

  

  

  

  

Ալեքսանդր Մակեդոնացու կորած զինվորների ժառանգները. Դրոկպա ցեղի վերջին ներկայացուցիչները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)