Պրահայի կենտրոնը կարող է զրկվել ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակից
Չեխիայի մայրաքաղաք Պրահայի կենտրոնը կարող է զրկվել ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակից բարձրահարկ տների կառուցման պատճառով:
Ինչպես գրում է Euromag-ը, եթե Պրահան չհրաժարվի բարձրահարկերի կառուցումից, ՅՈւՆԵՍԿՕ-ն նախ քաղաքի կենտրոնը կընդգրկի վտանգի տակ գտնվող մշակութային ժառանգության կառույցների ցանկում, այնուհետև կարող է ընդհանրապես բացառել ցուցակից:
Աղբյուրը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ հայտնի դարձավ, որ Պրահայի քաղաքային իշխանությունները թույլատրել են բարձրահարկ բնակելի շենքերի կառուցումը Պանկրաց պատմական թաղամասում: ՅՈւՆԵՍԿՕ-ն խորհուրդ է տվել պաշտոնյաներին հրաժարվել շինարարությունից, եթե ցանկանում են պահպանել մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակը, սակայն իշխանությունները համաշխարհային կազմակերպությանը չեն լսել:










