«Փոքրիկ վհուկ Սաբրինան» հեռուստասերիալի նոր տարբերակում օկուլտային ծեսեր, արյուն ու պոզերով դև է ցուցադրվել (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել «Փոքրիկ վհուկ Սաբրինան» հեռուստասերիալի նոր տարբերակի՝ «Chilling Adventures of Sabrina» սարսափ հեռուստասերիալի առաջին թրեյլերը: Տեսահոլովակը հրապարակվել է Netflix ծառայության YouTube-ալիքում:
Մեկ րոպե տևողությամբ տեսահոլովակում ցուցադրվում են օկուլտային ծեսեր, արյուն ու պոզերով դև, որը դուրս է գալիս դիակներով պատված ծառից:
Ինչպես նշում է Lenta.ru-ն, հեռուստասերիալի առաջին սերիան կոչվում է «Ծնունդդ շնորհավոր»: Այն կցուցադրվի հոկտեմբերի 26-ին: Սյուժեի համաձայն՝ Սաբրինան 16 տարեկան է դառնում ու պետք է ընտրի վհուկների իր մռայլ ընտանիքը կամ մարդկանց աշխարհը, որում ապրում են իր ընկերները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Սաբրինայի դերը կատարել է ամերիկացի դերասանուհի Քիրնան Շիպկան:
«Փոքրիկ վհուկ Սաբրինան» սիթքոմը ցուցադրվել է հեռուստատեսությամբ 1996-2004 թվականներին: Այն բաղկացած էր յոթ եթերաշրջանից: Գլխավոր դերը կատարել է Մելիսա Ջոան Հարթը:










