Ջասթին Բիբերը և Հեյլի Բոլդուինն ամուսնացել են. People
Կանադացի հայտնի փոփ երգիչ Ջասթին Բիբերը և սուպերմոդել Հեյլի Բոլդուինն ամուսնացել են, գրում է People-ը՝ հղում անելով զույգին մոտ կանգնած աղբյուրին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Բիբերն ու Բոլդուինը հինգշաբթի՝ սեպտեմբերի 13-ին, պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը Նյու Յորքի դատարանում, սակայն ամուսնական արարողությունը տեղի կունենա ավելի ուշ՝ հարազատների ու ընկերների մասնակցությամբ:
Ավելի վաղ TMZ պորտալը հրապարակել է լուսանկար, որում Բիբերն ու Բոլդուինը դատարան գնալու ճանապարհին են:
Որոշ լրատվամիջոցների տվյալներով՝ 24-ամյա երգչի և 21-ամյա սուպերմոդելի հարսանեկան արարողությունը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ՝ Կանադացի երգչի հայրենիքում:
Չնայած ամուսնության մասին լուրերին՝ Հեյլի Բոլդուինը շտապել է հերքել այս տեղեկությունը: «Ես հասկանում եմ՝ որտեղից են գալիս այս ենթադրությունները, սակայն ես դեռ ամուսնացած չեմ»,- գրել է սոպերմոդելն իր թվիթերյան էջում:










