Ժաննա Ֆրիսկեի մասին ֆիլմ կնկարահանվի, արդեն հայտնի է գլխավոր դերակատարը

13:11 • 15.09.18

Օրերս ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ երգչուհի, դերասանուհի Ժաննա Ֆրիսկեի մասին ֆիլմ է նկարահանվելու։ Գլխուղեղի քաղցկեղից մահացած երգչուհու հոր՝ Վլադիմիր Ֆրիսկեի խոսքով՝ կենսագրական ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն 2019 թվականին։


Սցենարը գրում է գրող Գենադի Կուրկինը, որը լավ է ճանաչում երգչուհուն և դեռ նրա կենդանության օրոք սկսել է գիրք գրել նրա մասին։ Արդեն հայտնի է՝ ում բաժին կհասնի գլխավոր դերը։ Երգչուհու հարազատները կարծում են, որ մյուսներից լավ այս առաջադրանքը կկատարի նրա կրտսեր քույրը՝ Նատալյան։


«Մենք դիտարկել ենք տարբեր դերասանուհիների թեկնածությունները, սակայն բոլորն այն չէին։ Նատաշան նման է Ժաննային, նա իրեն կարողանում է պահել տեսախցիկի առջև։ Վստահ եմ, նրա մոտ կստացվի»,- ասել է Վլադիմիր Ֆրիսկեն «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի լրագրողի հետ զրույցում։


Ի դեպ, Ժաննայի դերը կխաղա մի քանի մարդ, քանի որ սյուժեն ընդգրկելու է երգչուհու կյանքի տարբեր հատվածներ։


Ֆիլմում կհայտնվեն նաև երգչուհու ծնողները, սակայն նրանց դերերը կխաղան պրոֆեսիոնալ դերասանները, իսկ նրա քաղաքացիական ամուսնու՝ շոումեն Դմիտրի Շեպելևի մասին ֆիլմում չի խոսվի։


Հիշեցնենք, որ երգչուհին մահացել է 2015 թվականի ամռանը՝ գլխուղեղի քաղցկեղից։

 

 

 

Ժաննա Ֆրիսկեի մասին ֆիլմ կնկարահանվի, արդեն հայտնի է գլխավոր դերակատարը