Սթիվեն Քինգը նշել է, թե իր կարծիքով որն է կինեմատոգրաֆի պատմության լավագույն ֆիլմը
Կինեմատոգրաֆի պատմության մեջ լավագույն ժապավենն է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը 2»-ը, որը նկարահանվել է Մարիո Պյուզոյի վեպի հիման վրա: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտել հանրահայտ ամերիկացի գրող Սթիվեն Քինգը:
«Ինչ-որ մեկն ինձ երեկ խնդրեց նշել լավագույն ֆիլմը, որը երբևէ տեսել եմ… «Կնքահայրը 2», - գրել է Քինգը թվիթերյան էջում:
Քինգը նաև կատակել է, որ այդ հարցի շուրջ մտածել է ողջ գիշեր, ինչն, իր կարծիքով, կարիք էլ չկար անելու:
«Սարսափների արքայի»՝ Սթիվեն Քինգի ստեղծագործությունների հիման վրա տասնյակ ֆիլմեր են նկարահանվել, այդ թվում և գլուխգործոցներ Սթենլի Կուբրիկի «Փայլը», Ֆրենկ Դարաբոնտի «Փախուստ Շոուշենկից» և «Կանաչ մղոն» ֆիլմերը:










