Անջելինա Ջոլին՝ Cambodia Town Film Festival կինոփառատոնին (լուսանկարներ)
Հոլիվուդյան գերաստղ Անջելինա Ջոլին իր աջակցությունն է հայտնել Կամբոջայի կինոգործիչներին՝ այցելելով Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում անցկացվող Cambodia Town Film Festival կինոափառոտնին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 43-ամյա աստղը շատ ուրախ ու հմայիչ տեսք է ունեցել:
Պարբերականը նկատում է, որ Ջոլին առանձնահատուկ վերաբերմունք ունի ասիական երկրի նկատմամբ: Նրա որդեգիր զավակներից մեկը՝ Մեդոքսը, Կամբոջայից է:
Ջոլին 17-ամյա տղային որդեգրել է 2002թ.: Դրանից մեկ տարի անց նա Կամբոջայում իր ու Մեդոքսի անվան հիմնադրամ է բացել:
Հարցազրույցներից մեկի ժամանակ Ջոլին կամբոջացիների մասին ասել է. «Ես հայտնաբերեցի մի ժողովուրդ, որն այնքան բարի է, ջերմ ու սրտաբաց, բայց միևնույն ժամանակ շատ բարդ»:








![]()










