Էլեգանտ Պենելոպե Կրուսն ու Խավիեր Բարդեմը՝ Պաբլո Էսկոբարի մասին ֆիլմի լոսանջելեսյան պրեմիերայի կարմիր գորգին (լուսանկարներ)
Լոս Անջելեսում կայացել է 20-րդ դարի ամենահայտնի նարկոբարոններից մեկի` Պաբլո Էսկոբարի մասին կենսագրական «Սիրելով Պաբլոյին» ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել գլխավոր դերակատարներ Պենելոպե Կրուսն ու Խավիեր Բարդեմը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ամուսինները կարմիր գորգին են հայտնվել շատ ներկայանալի տեսքով:
Ֆիլմում Էսկոբարին սիրահարված կոլումբիացի լրագրող Վիջինիա Վալյեխոյին մարմնավորած Կրուսը կրել է փիրուզագույն երեկոյան զգեստ՝ ի ցույց դնելով տարիքի հետ ավելի գայթակղիչ դարձող մարմինը:
Աղբյուրը նկատում է, որ կարմիր գորգի վրա աստղային ամուսիններին ուղեկցել են նաև ֆիլմի մյուս դերակատարները, ռեժիսորն ու պրոդյուսերը:






















