Հարուկի Մուրակամին հրաժարվել է առաջադրվել գրականության Նոբելյան մրցանակի այլընտրանքային տարբերակի համար

03:09 • 17.09.18

Աշխարհահռչակ ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին հրաժարվել է առաջադրվել «Նոր ակադեմիայի» մրցանակի համար, որը դարձել է գրականության Նոբելյան մրցանակի այլընտրանքային տարբերակը, գրում է «Коммерсантъ»-ը:

Մրցանակաբաշխության հիմնադիրներին ուղղված նամակում Մուրակամին խնդրել է հանել իր անունը հավակնորդների ցանկից՝ պարզաբանելով, որ ցանկանում է կենտրոնանալ իր գործունեության վրա և խուսափել լրատվամիջոցների ուշադրությունից:

Նշենք, որ «Նոր Ակադեմիան» ստեղծվել է որպես գրականության Նոբելյան մրցանակի այլընտրանքային տարբերակ այն բանից հետո, ինչ հայտնի է դարձել, որ Շվեդական ակադեմիան որոշել է 2018 թվականին չհանձնել Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում ակնառու ներդրումների համար։

Հարուկի Մուրակամիից բացի մրցանակին էին հավակնում նաև կանադացի գրող Քիմ Թյուին, անգլիացի ֆանտաստ Նիլ Գեյմանը և ֆրանսիացի գրող Մարիզ Կոնդեն:

Հարուկի Մուրակամին հրաժարվել է առաջադրվել գրականության Նոբելյան մրցանակի այլընտրանքային տարբերակի համար