Համացանցում հրապարակվել է «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)

17:20 • 18.09.18

Walt Disney Studios-ի յութուբյան ալիքում հրապարակվել է «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմի նոր թրեյլերը:

Ինչպես նշում է elle.ru-ն, ֆիլմի շարունակությունը կպատմի դայակ կախարդուհու մասին՝ առաջին մասի իրադարձություններից 25 տարի անց:

Ֆիլմի սյուժեի համաձայն՝ Ջեյն և Մայքլ Բենքսերն արդեն մեծացել են և երեխաներ ունեն: Մի օր Մայքլի ընտանիքում դժբախտություն է տեղի ունենում. նրա կինը մահանում է, իսկ նա հայտնվում է սնանկության եզրին: Այս անգամ Մերի Փոփինսը վերադառնում է՝ բարության ու կախարդության հանդեպ Մայքլի հավատը վերականգնելու համար:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆիլմի գլխավոր դերը կատարել է բրիտանացի դերասանուհի Էմիլի Բլանտը: Բացի այդ, ֆիլմում նկարահանվել են Մերիլ Սթրիփը, Քոլին Ֆերթը, Ջուլի Ուոլթերսը:

Նվշում է, որ ֆիլմի պրեմիերան կկայանա 2019 թվականի հունվարի երեքին:

 

Համացանցում հրապարակվել է «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)