Սերժ Թանկյանը հրապարակել է «Սպիտակ» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)
System of a Dawn ամերիկյան ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանգյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Սպիտակ» ֆիլմի առաջին թրեյլերը:
«Ավելի վաղ այս տարի հնարավորություն եմ ունեցել երաժշտություն գրել «Սպիտակ» ֆիլմի համար, որը պատմում է մոտ 30 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերին, Հայաստանը փոխած աղետալի երկրաշարժի մասին: Ահա «Սպիտակ»-ի առաջին թրեյլերը: Ռեժիսոր Ալեքսանդր Կոտի մրցանակակիր ֆիլմը կցուցադրվի Հայաստանի կինոթատրոններում սեպտեմբերի 20-ին», - գրել է Թանկյանը:
Թանկյանը նշել է, որ Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերին՝ սաունդթրեքի թողարկման հետ մեկտեղ:
«Մենք կտեղեկացնենք մյուս երկրներում ֆիլմի թողարկման ամսաթվերի մասին՝ հաստատվելուց հետո», - եզրափակել է Թանկյանը:










