Շոն Փենը քննադատել է #MeToo շարժումը
Ամերիկացի հանրահայտ դերասան Շոն Փենը քննադատաբար է արտահայտվել #MeToo շարժման մասին, որի անդամները համացանցում պատմում են տղամարդկանց կողմից սեռական բնույթի ոտնձգությունների ու բռնության զոհ դառնալու մասին՝ իրենց պատմություններն ուղեկցելով #MeToo հեշթեգով:
Ինչպես գրում է The Hollywood Reporter-ը, դերասանը հայտարարել է, որ շարժումը մեծ մասամբ կանանց ու տղամարդկանց բաժանելու համար է: «#MeToo շարժման բույթի զգալի մասը տղամարդկանց ու կանանց բաժանելու մտադրությունն է»,- ընդգծել է Փենը:
Ինչպես նշում է պարբերականը, դերասանի դեմ առայժմ սեռական ոտնձգությունների վերաբերյալ որևէ մեղադրանք չի առաջադրվել, սակայն 2015 թվականին նա դատական հայց է ներկայացրել ռեժիսոր Լի Դենիելսի դեմ այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել է, որ նման մեղադրանքներ կարող են ի հայտ գալ:










