«Ընտանիքի 400-ամյա երաժշտական գործիքը շարունակում է ճիշտ հնչողությունը»․ The New York Times-ի ուշագրավ անդրադարձը Զիլջյանների ու նրանց բրենդի պատմությանը

12:44 • 18.09.18

Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականն անդրադարձել է հայազգի նշանավոր Զիլջյան ընտանիքի ու նրանց հիմնած հանրահայտ «Զիլջյան» բրենդի պատմությանը:

«Ընտանիքի 400-ամյա երաժշտական գործիքը շարունակում է ճիշտ հնչողությունը» վերնագրով հոդվածում հեղինակը պատմել է ծնծղաներ պատրաստող Զիլջյանների մասին, որոնք ԱՄՆ-ում ծնծղաների պատրաստմամբ սկսել են զբաղվել 1929թ. սկսած: Մինչդեռ նրանց ընտանիքի՝ ծնծղագործական անցյալն ունի շատ ավելի հին՝ շուրջ 400 տարվա պատմություն։ 

Զիլջյանները դեռևս 20-րդ դարի սկզբին ծնծղաների խանութ են բացել Կոնստանդնուպոլսի Սամաթիա թաղամասում՝ համագործակցելով հայկական ու հունական եկեղեցիների ու անգամ սուլթանական պալատի հետ։

Թուրքիայում եղած ժամանակ «Զիլջյան» բրենդը ղեկավարել է ընտանիքի անդամներից Արամ Զիլջյանը։ Հենց նա էլ ԱՄՆ-ում բնակվող իր զարմիկին՝ Ավետիսին առաջարկում է օվկիանոսից այն կողմ նույնպես զբաղվել այդ գործով։

Ավետիս Զիլջյանը, ով ԱՄՆ էր տեղափոխվել մինչ Հայոց ցեղասպանությունը, հետևում է Արամի խորհրդին։










«Ընտանիքի 400-ամյա երաժշտական գործիքը շարունակում է ճիշտ հնչողությունը»․ The New York Times-ի ուշագրավ անդրադարձը Զիլջյանների ու նրանց բրենդի պատմությանը