Երգչուհի Ջեսիկա Սիմփսոնը պատրաստվում է երրորդ անգամ մայր դառնալ
Ամերիկացի երգչուհի Ջեսիկա Սիմփսոնը պատրաստվում է երրորդ անգամ մայր դառնալ: Այս մասին երգչուհին հայտնել է իր ինստագրամյան էջում արած գրառման մեջ:
Ջեսիկան հրապարակել է իր ավագ երեխաների լուսանկարը՝ հայտնելով ընտանիքի նոր անդամի մասին ուրախալի լուրը: «Այս փոքրիկ աղջնակը կդառնա մեր ընտանիքի հինգերորդ անդամը: Մենք երջանիկ ենք հայտնել ճակատագրի այս հրաշալի պարգևի մասին»,- գրել է նա:
Նշենք, որ Ջեսիկան և նրա ամուսինը՝ նախկին ֆուտբոլիստ Էրիկ Ջոնսոնն ունեն երկու երեխա՝ 6-ամյա դուստրը՝ Մաքսվել Դրյուին և 5-ամյա որդին՝ Էյս Քնատը:










