5 մլն դոլար. The Weeknd-ին դատի են տվել Starboy հիթի «գողության» մեղադրանքով
Կանադացի հայտնի երաժիշտ The Weeknd-ի դեմ գրագողության մեղադրանոքով դատական հայց է ներկայացվել, հայտնում է Daily Mail-ը:
Ծագումով Սոմալիից, սակայն ԱՄՆ-ում բնակվող պոետ Յասմինան հայց է ներկայացրել 28-ամյա աստղի դեմ՝ պնդելով, որ The Weeknd-ը հանրահայտ Starboy հիթն իրենից է գողացել:
Նշվում է, որ Յասմինան The Weeknd-ից, ինչպես նաև երգի պրոդյուսեր Daft Punk խմբից 5 մլն դոլար է պահանջում:
Յասմինայի խոսքով՝ երգիչը յուրացրել է իր իսկ գրած Hooyo երգը, որը նա թողարկել է 2009թ.-ին՝ Starboy-ի ստեղծումից 7 տարի առաջ:
Հայտնի է, որ Starboy հիթը միայն ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 6 մլն օրինակով:

![Lawsuit: A Somali-American poet named Yasminah[pictured]Â is suing the 28-year-old and the song's producers, Daft Punk, for 'at least $5million' according to TMZ](https://i.dailymail.co.uk/i/newpix/2018/09/18/17/505D36E400000578-0-image-a-20_1537287619865.jpg)










