ԽՍՀՄ-ում տիրող մթնոլորտը՝ ամերիկացի պրոֆեսորի աշխատանքներում (լուսանկարներ)

14:04 • 19.09.18

Ամերիկացի պրոֆեսոր, Ռուսաստանի և ԽՍՀՄ-ի պատմության մասնագետ Թոմաս Համոնդը 19 տարի լուսանկարել է խորհրդային Ռուսաստանը՝ 1950-ականներից 1970-ականներն ընկած ժամանակահատվածում:

Ինչպես նշում է Big Picture-ը, պրոֆեսորը բազմիցս եղել է Ռուսաստանում, համագործակցել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հետ, այցելել Մոսկվա, Լենինգրադ, Կիև, Յարոսլավլ, Ռիգա, Սամարղանդ, Պյատիգորսկ:

Համոնդը լուսանկարել և օգտագործել է կադրերն իր աշխատանքները նկարազարդելու համար: Օրինակ, 1959 և 1966 թվականներին National Geographic Magazine ամսագրում հրապարակվել են նրա հոդվածները ԽՍՀՄ-ի մասին, որոնք ուղեկցվել են նրա լուսանկարներով:

Պրոֆեսորը լուսանկարել է մարդկանց առօրյան, փողոցներն ու կենցաղը, ինչի շնորհիվ և նրան հաջողվել է փոխանցել այն ժամանակներում տիրող մթնոլորտը:

 

ԽՍՀՄ-ում տիրող մթնոլորտը՝ ամերիկացի պրոֆեսորի աշխատանքներում (լուսանկարներ)