Էմինեմի «Killshot» երգը լսումների քանակով YouTube-ի ռեկորդակիր է դարձել

07:33 • 20.09.18

Ամերիկացի ռեփեր Էմինեմի նոր «Killshot» երգը մեկ օրում YouTube-ում մոտ 38 միլիոն լսում է հավաքել՝ ռեփ կատարողների շրջանում այս ցուցանիշով ռեկորդակիր դառնալով, գրում է Life.ru-ն:

Հատկանշական է, որ «Killshot» երգով Էմինեմը պատասխանել է երաժիշտ Machine Gun Kelly-ի «Rap Devil» դիսին (տեքստում մի կատարողի կողմից անհարգալից վերաբերմունքի արտահայտություն մյուս կատարողի հանդեպ), որն էլ իր հերթին ստեղծվել է ի պատասխան Էմինեմի կողմից հնչած վիրավորական արտահայտություններին:

«Rap Devil»-ն արդեն հասել է Billboard Hot 100-ի 13-րդ հորիզոնականին, իսկ «Killshot»-ի արդյունքները հայտնի կդառնան հաջորդ շաբաթ:

Էմինեմի «Killshot» երգը լսումների քանակով YouTube-ի ռեկորդակիր է դարձել