Մեծ Բրիտանիայում հրապարակել են Բուքերյան մրցանակի հավակնորդների կարճ ցանկը

23:23 • 20.09.18

Մեծ Բրիտանիայում հրապարակվել է անգլիական գրականության ոլորտում շնորհվող Բուքերյան մրցանակի հավակնորդների կարճ ցանկը, որում վեց հեղինակ է ընդգրկվել:

Ինչպես գրում է The Guardian-ը, ամբողջական ցանկը հետևյալ տեսքն ունի.

Աննա Բերնս (Մեծ Բրիտանիա),

Ռեյչել Կուշներ (ԱՄՆ),

Դեյզի Ջոնսոն (Մեծ Բրիտանիա),

Ռիչարդ Փաուերս (ԱՄՆ),

Ռոբին Ռոբերթսոն  (Մեծ Բրիտանիա),

Էսի Էդուջյան (Կանադա):

Հայտնի է, որ այս տարի մրցանակին հավակնող ամենաերիտասարդ հեղինակը 27-ամյա Ջեյզի Ջոնսոնն է:

Բոլոր հավակնորդները 2500 ֆունտ ստերլինգի կտրոն, ինչպես նաև իր գրքի՝ «բուքերյան» ձևակերպմամբ վերահրատարակման իրավունք են ստանում: Բացի այդ, դափնեկիրը 50 000 ֆունտ ստերլինգ պարգևավճար կստանա: Հաղթողի անունը կհայտարարվի հոկտեմբերի 16-ին:

 

Մեծ Բրիտանիայում հրապարակել են Բուքերյան մրցանակի հավակնորդների կարճ ցանկը