Սոֆի Լորենն այսօր դառնում է 84 տարեկան (ֆոտոշարք)
20-րդ դարի ամենահայտնի կինոաստղերից մեկը՝ իտալացի դերասանուհի Սոֆի Լորենը, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, նշում է ծննդյան 84-րդ տարեդարձը։
Դժվար է հավատալ, որ գեղեցկուհին արդեն նման պատկառելի տարիքում է, մանավանդ, որ ավագ սերնդի ներկայացուցիչները նրան էկրաններին տեսել են դեռևս 16 տարեկանից, երբ 1950թ. Լորենն առաջին անգամ սկսեց նկարահանվել։
Ինչպես նշում է gazeta.ru-ն, հայտնի իտալուհին հասցրել է խաղալ Մարչելո Մաստրոյանիի, Քլարկ Գեյբլի, Ալեք Գինեսի, Փոլ Նյումանի, Մարլոն Բրանդոյի և այլ աստղերի հետ։
Լորենը նկարահանվել է շուրջ 100 կինոնկարում։
1962թ. նա արժանացել է հեղինակավոր «Օսկար» մրցանակի․ դա ամերիկյան մրցանակաբաշխության պատմության մեջ արտասահմանյան ֆիլմերի անվանակարգում առաջին ֆիլմն էր, որը մրցանակի է արժանացել։
Լորենին «Օսկար» բերած ֆիլմը ռեժիսոր Վիտորիո դե Սիկայի «Չոչարա»-ն էր, որտեղ նրա խաղընկերը Ժան Պոլ Բելմոնդոն էր։ Բացի այդ, դերասանուհին բազմաթիվ մրցանակների է արժանացել նաև Կաննի, Վենետիկի, Բեռլինի և Մոսկվայի կինոփառատոններում։
1991թ. տաղանդավոր իտալուհուն շնորհվել է պատվավոր «Օսկար»՝ իր ծավալած ամբողջ մասնագիտական գործունեության համար։




















