Էշթոն Քութչերն իր Tesla մեքենայով երիտասարդի է վրաերթի ենթարկել
Ամերիկացի դերասան Էշթոն Քութչերն իր մեքենայով երիտասարդի է հարվածել: Այդ մասին հայտնել է անձամբ երիտասարդը՝ իր ինստագրամյան էջում:
«Ինձ այսօր մեքենա է հարվածել… Սակայն ամեն ինչ նորմալ է, քանի որ ղեկին Էշթոն Քութչերն էր»,- գրել է երիտասարդը:
Նա նաև համատեղ լուսանկար է հրապարակել դերասանի հետ, որն արվել է միջադեպից անմիջապես հետո:
19-ամյա Լեո Մարենյին դայակ է աշխատում և այդ օրը գնում էր դպրոց՝ երեխաներին տուն բերելու: Ըստ նրա՝ հարվածն իրեն օդ է բարձրացրել ու գցել գետնին:
Քութչերը դուրս է եկել սև Tesla-ից ու հարցրել՝ արդյոք ամեն ինչ կարգին է:
Մարենյին վթարից հետո կապտուկներ ու ծնկի վնասվածք է ստացել:










