«Ես երբեք ինքս իմ մեծ երկրպագուն չեմ եղել». Շեր

17:06 • 23.09.18

Աշխարհի ամենահայտնի հայուհիներից մեկը՝ ավելի քան 5 տասնամյակ երգչուհու կարիերա ծավալող Շերիլին Սարգսյանը, իր վերջին հարցազույցներից մեկում պատմել է, որ «իրականում երբեք չի եղել Շերի մեծ երկրպագուն»՝ չնայած աշխարհի ամենատաղանդավոր երգչուհիներից է:

«Որպես երգչուհի՝ ես ինձ երբեք ինքնավստահ չեմ զգացել: Ժամանակ առ ժամանակ գոհ եմ եղել երգածիցս, բայց իրականում երբեք Շերի մեծ երկրպագուն չեմ եղել: Ես սիրում եմ գործով զբաղվել, ոչ թե լսել արածս՝ բացառությամբ, իհարկե, մի քանի ալբոմի»,- խոստովանել է հայուհին:

Ինչպես նշում է tvnz.co.nz կայքը, երգչուհին մանրամասնել է, որ «միլիոնավոր ալբոմներ է թողարկել, որոնց մեծ մասը լավը չեն»:

«Բայց դրանց մեջ կան այնպիսինները, որոնք այդքան էլ վատը չեն»,- շարունակել է Շերը:

Նա նաև նկատել է, որ դերասանուհի լինելն ու նկարահանվելը շատ ավելի հեշտ է, քան բեմում ելույթ ունենալը:

 

Stage stunner: Cher will return to Australia for her Here We Go Again tour in October, her first run of shows Down Under since 2005. Pictured: Cher performing at the 2017 Billboard Music Awards

'You never really forget it, no matter how successful you become': Pop icon Cher (pictured)  spoke about feeling like an 'outsider' and not 'fitting in' while growing up on Saturday

 

«Ես երբեք ինքս իմ մեծ երկրպագուն չեմ եղել». Շեր