Ալ Պաչինոն նոր ընկերուհի ունի. լրատվամիջոցներ

11:38 • 23.09.18

Հոլիվուդյան գերաստղ Ալ Պաչինոն հանդիպում է 39-ամյա իսրայելցի դերասանուհի, երգչուհի Մեյթալ Դոհանի հետ, գրում է Page Six-ը՝ քաջատեղյակ աղբյուրին հղումով:

Հայտնի է, որ նրանց մի քանի անգամ միասին ճաշելիս են տեսել Լոս Անջելեսում ու այլ վայրերում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալ Պաչինոն նոր ընկերուհու հետ մասնակցել է միջոցառումների՝ ներկայանալով որպես զույգ:

«Նրանք անձնական կյանքը բոլորի աչքից հեռու են պահում, սակայն իրենց հարաբերությունները գաղտնիք չեն»,-ասել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ նախքան այս «Կնքահոր» աստղը տարիներ շարունակ հանդիպել է 41-ամյա արգենտինուհի Լյուսիլա Սոլայի հետ:

Նշվում է, որ դերասանը երբևէ ամուսնացած չի եղել:

 

Լյուսիլա Սոլայի հետ

 

Cute twosome: Al and Lucila (here in 2014) were reported to have split in 2015 but the claims were never confirmed

'Never say never': Al said marriage with Lucila (here together in 2011) is entirely 'possible'

Ալ Պաչինոն նոր ընկերուհի ունի. լրատվամիջոցներ