«Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանը տեսանյութ է հրապարակել Գեղարդի վանքից

19:31 • 23.09.18

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» հոլիվուդյան ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանը Հայաստան կատարած այցի շրջանակներում գրառում է կատարել թվիթերյան էջում՝ տեսանյութ հրապարակելով Գեղարդի վանքից:

«Շնորհակալություն Հայաստանի անհավանական ժողովրդին… ինձ դուր եկավ մտքերի փոխանակումը կառավարության, կրթական ոլորտի ղեկավարների հետ, ինչպես նաև ապագային առնչվող հարցերի քննարկումը UCLA-ի (ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի) ռեկտորի հետ, սակայն նման պահերը, ինչպես Գեղարդավանքում, հիշեցնում են ինձ, թե որքան յուրահատուկ է Հայաստանը», - տեսանյութին կից գրել է պրոդյուսերը:

Հիշեցնենք, որ ամերիկահայ պրոդյուսերը Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի առաջատար մասնագետների և ռեկտոր Ջին Բլոքի հետ միասին սեպտեմբերի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Տեսանյութը՝ այստեղ։

 

«Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանը տեսանյութ է հրապարակել Գեղարդի վանքից