Աստղաբույլ. Ջեյ Լոն ուշագրավ լուսանկար է հրապարակել Ջեսիկա Ալբայի, Դուա Լիպայի, Becky G-ի ու Սոֆյա Վերգարայի հետ

12:15 • 24.09.18

Ամերիկյան հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը սոցցանցերում ուշագրավ լուսանկար է հրապարակել, որն իսկական աստղաբույլի է նման, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ մեկ կադրում են հավաքվել Ջեյ Լոն, երգչուհիներ Դուա Լիպան, Բեքի Ջին, դերասանուհիներ Ջեսիկա Ալբան ու Սոֆյա Վերգարան:

Հայտնի է, որ լուսանկարն արվել է Լոպեսի լասվեգասյան շոուից հետո՝ հետնաբեմում:

«Ուրախ գիշեր այս գեղեցկուհիների հետ»,- լուսանկարին կից գրել է Լոպեսը:

Նա հրապարակել է մեկ այլ լուսանկար, որում գեղեցկուհիներին է միացել նրա սիրելին՝ հայտնի բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը:

Աղբյուրը նկատում է, որ երգչուհին մտերիմ հարաբերությունների մեջ է շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչների հետ:


Girls night out: And her beau Alex Rodriguez came too when Jennifer Lopez, center, partied back stage with, from left, Jessica Alba, Dua Lipa, Becky G and  Sofia Vergara after her  All I Have gig at Planet Hollywood in Las Vegas on Saturday

 

 

Աստղաբույլ. Ջեյ Լոն ուշագրավ լուսանկար է հրապարակել Ջեսիկա Ալբայի, Դուա Լիպայի, Becky G-ի ու Սոֆյա Վերգարայի հետ