Մոնիկա Բելուչին, Կառլա Բրունին ու մյուս գեղեցկուհիները D&G-ի նորաձևության ցուցադրությանը (լուսանկարներ)
Իտալական Միլանում մեկնարկած նորաձևության շաբաթվա շրջանակում հեղինակավոր Dolce & Gabbana բրենդը ներկայացրել է իր նոր հավաքածուն, որում ներառված նմուշները ցուցադրել են ոչ միայն ներկայում պահանջված մոդելները, այլև համաշխարհային ճանաչում վայելող գեղեցկուհիները:
Ինչպես նշում է Daily Mail-ը, պոդիումով քայլել են մոդելներ Էմիլի Ռատակովսկին, Բարբարա Փալվինը, Էշլի Գրեհեմը, Քիթի Սփենսերը, Հելենա Քրիսթենսենը, Եվա Հերցիգովան, նախկին մոդել, երգչուհի Կառլա Բրունին, ինչպես նաև բրենդի դիզայներներ Դոմենիկո Դոլչեի ու Ստեֆանո Գաբանայի անկրկնելի մուսան՝ դերասանուհի Մոնիկա Բելուչին:
Պարբերականը նկատում է, որ պոդիումի վրա տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչների հայտնվելը շատ հետաքրքիր համադրություն է ստեղծել:
«Մոնիկան ցույց տվեց, որ չի ծերանում, միշտ լավ տեսք ունի»,-գրում է աղբյուրը՝ հավելելով, որ գեղեցկուհու կրած պուտավոր զգեստն ընդգծել է նրա մարմինը:
Dolce & Gabbana-ն ի տարբերություն այլ նորաձևության տների իր ցուցադրությունների ժամանակ խրախուսում է «ոչ պահանջված» մոդելների մասնակցությունը:
Մոնիկա Բելուչի Հելենա Քրիսթենսեն Էմիլի Ռատակովսկի


Կառլա Բրունի




Իզաբելա Ռոսելինի (կենտրոնում)

Քիթի Սփենսեր

Եվա Հերցիգովա



Էշլի Գրեհեմ














