Քիմ Քարդաշյանը՝ Բեյոնսեի և Ջեյ Զիի համերգին (լուսանկարներ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այցելել է հայտնի ռեփեր Ջեյ Զիի ու երգչուհի Բեյոնսեի լոսանջելեսյան համերգը՝ չնայած, բազմաթիվ լրատվամիջոցների պնդմամբ, Քիմի ու Բեյոնսեի միջև հարաբերությունները լարված են:
Ինչպես նշում է Daily Mail-ը, համերգը տեղի է ունեցել աստղային զույգի On The Run II շրջագայության շրջանակում:
Ամբողջովին բաց վարդագույն հագած Քարդաշյանը համերգին է գնացել ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի, մոր՝ Քրիս Ջեների ու ընկերուհու՝ Լարսա Փիփենի հետ:
Աղբյուրը նկատում է, որ հեռուստաաստղն առիթը բաց չի թողել ու կիպ հագուստի միջոցով ընդգծել է վերջին շրջանում ավելի բարեկազմ դարձած կառուցվածքը:





















