Բարսելոնայում հոսպիտալացվել է Մոնսերատ Կաբալյեն

15:24 • 24.09.18

Համաշխարհային ճանաչում վայելող իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն հոսպիտալացվել է, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ նա բուժվում է Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում:

Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ 85-ամյա Կաբալյեն հիվանդանոց էր տեղափոխվել 5 օր առաջ՝ միզապարկի հետ խնդիրների պատճառով: Նշվում է, որ բուժումը հաջող է ընթանում, ուստի՝ օպերային աստղին կարող են շուտով դուրս գրել:

Իսպանուհին առավել հայտնի է իտալացի կոմպոզիտորների (Ռոսսինի, Բելինի, Դոնիցետտի, Վերդի) «բել կանտո» ոճի երաժշտության կատարմամբ։

Կաբալյեն համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։ 2012թ. երգչուհին, անտեսելով պատկառելի տարիքն ու առողջական մի շարք խնդիրները, ելույթ է ունեցել աշխարհի տարբեր թատրոններում:

Բարսելոնայում հոսպիտալացվել է Մոնսերատ Կաբալյեն